21 10 2025                                    
                                ՀՊԿՆ. «Երեկո Մոցարտի հետ»
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 20-ին ներկայացրել է «Երեկո Մոցարտի հետ» խորագրով համերգը՝ նվիրված հայ մեծանուն երաժիշտ, վիրտուոզ ջութակահար Ժան Տեր-Մերկերեանի ծննդյան 90-ամյակին։
Երեկոյի ընթացքում հանդիսատեսը վայելել է Մոցարտի երաժշտության անզուգական հմայքը՝ համադրելով նրբագեղությունը, զգացմունքայնությունն ու վիրտուոզությունը. հնչել են «Սիմֆոնիա Կոնչերտանտե» (ջութակի, ալտի և նվագախմբի համար), «Դիվերտիմենտ ֆա մաժոր» և «Սիմֆոնիա թիվ 29» ստեղծագործությունները։
Համերգը ղեկավարել է դիրիժոր Վահագն Պապյանը, մենակատարներն էին Աստղիկ Վարդանյանը (ջութակ) և Վահագն Եղիշյանը (ալտ)։
Լրահոս