ՀՊԿՆ.«Երաժշտական հրավառություն․ հայ կոմպոզիտորների հնչյունները և Սարյանի գույները»
Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Ֆրանսիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպասվող հյուրախաղերից առաջ, սեպտեմբերի 16-ին հանդես է եկել «Երաժշտական հրավառություն․ հայ կոմպոզիտորների հնչյունները և Սարյանի գույները» խորագրով համերգային ծրագրով՝ դիրիժոր Սիփան Օլահի ղեկավարությամբ։
Երևանյան համերգը նվիրված էր հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին։ Ծրագրում ընդգրկված էին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Ղազարոս Սարյան, Ալեքսանդր Հարությունյան, Վաղարշակ Կոտոյան, Կոնստանտին Պետրոսյան, Էդգար Հովհաննիսյան, Արամ Խաչատրյան և Շառլ Ազնավուր։
Համերգի մենակատարներն էին տենոր Սիփան Օլահը (Միացյալ Թագավորություն), սոպրանո Հայարփի Եղիկյանը (Միացյալ Թագավորություն), ջութակահար Աստղիկ Վարդանյանը, դաշնակահար Սոնա Բարսեղյանը և թավջութակահար Աշոտ Ղարիբյանը։
Երաժշտական երեկոյին հանդիսատեսը հնարավորություն է ունեցել նաև վայելելու Սարյանի գույների աշխարհը․ դահլիճում ներկայացված էին նրա կտավների արտատպումները, որոնք հնարավոր էր հավելվածի միջոցով կենդանացնել և լսել կտավի պատմությունը։