Նորություններ

jpg1-50_5eDCG.jpg
12 06 2026

ՀՊԿՆ և Լևոն Չիլինկիրեան՝ երաժշտական երեկո Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին 

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հունիսի 11-ին ներկայացրել է գեղեցիկ համերգային ծրագիր՝ նվիրված միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհի, գիտնական և մանկավարժ Անահիտ Ցիցիկյանի ծննդյան 100-ամյակին։

Համերգը ղեկավարել և որպես ջութակի մենակատար հանդես է եկել Մեծ Բրիտանիայից ժամանած անվանի հայ երաժիշտ Լևոն Չիլինկիրեանը՝ «Չիլինգիրյան» լարային քառյակի հիմնադիրը և Լոնդոնի Royal Academy of Music-ի պրոֆեսորը։

Երեկոյի մեկնարկին Անահիտ Ցիցիկյանի գործունեությանն ու երաժշտական ժառանգությանն է անդրադարձել արվեստաբան Օլյա Նուրիջանյանը։

Համերգի ընթացքում հնչել են եվրոպական երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ Ֆելիքս Մենդելսոնի, Հենրի Պյորսելի, Նիկոս Սկալկոտասի, Յոհան Սեբաստիան Բախի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունները, որոնք ներկայացնում են տարբեր ժամանակաշրջանների երաժշտական մտածողությունն ու ոճական առանձնահատկությունները՝ բազմաձայնության արվեստից մինչև ազգային երաժշտական ավանդույթների ժամանակակից մեկնաբանություններ։

Համերգին ներկա էր Անահիտ Ցիցիկյանի դուստրը։


Поделиться
Класс