Նորություններ

img-53_pzFdP.jpg
10 04 2026

ՀՊԿՆ․Վիվալդի և Պագանինի երաժշտական մենամարտ՝ Հայկ Կազազյան և Նիկոլայ Մադոյան

Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 9-ին կայացել է բացառիկ համերգային երեկո՝ նվիրված իտալական դասական երաժշտության երկու նշանավոր ներկայացուցիչներ Անտոնիո Վիվալդիի և Նիկոլո Պագանինիի՝ ջութակի և նվագախմբի համար գրված գլուխգործոցներին։

Երեկոն վերածվել է իսկական երաժշտական մենամարտի՝ երկու վիրտուոզ ջութակահարների՝ Հայկ Կազազյանի և Նիկոլայ Մադոյանի մասնակցությամբ։ Բեմում ձևավորվել էր լարված, սակայն նրբագեղ ու բարձրարվեստ երկխոսություն, որտեղ յուրաքանչյուր հնչյուն մարտահրավեր էր, իսկ հաջորդը՝ համարժեք պատասխան։

Ջութակն այդ երեկո կարծես կենդանացել էր այն խոսում էր, վիճում, հիացնում և հմայում՝ բացահայտելով իր անսահման հնարավորությունները՝ ներգրավելով հանդիսատեսին յուրահատուկ երաժշտական պատմության մեջ։

 Համերգը ղեկավարել է իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոն, ում նրբազգաց ու ճշգրիտ ղեկավարության ներքո նվագախումբը ստեղծում էր կատարյալ հնչյունային հենք՝ մենակատարների փայլուն ելույթների համար։

Համերգը կազմակերպվել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության համատեղ նախաձեռնությամբ։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի  գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյան։


Поделиться
Класс