Նորություններ

jpg1-40_vyFRc.jpg
02 06 2026

Հունիսի մեկը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կայացել է «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» համերգ-ներկայացումը՝ երեխաների համար նախատեսված յուրահատուկ երաժշտական հանդիպում։

Ջերմ ու հեքիաթային մթնոլորտում փոքրիկ հանդիսատեսը բացահայտել է երգեհոնի կախարդական աշխարհը։

Տոնական օրվա առթիվ ներկայացում-համերգի վայելելու համար Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հյուրընկալել էր «Թափանցիկ բարեգործություն» հասարակական կազմակերպության սաներին՝ պարգևելով նրանց տոնական վառ տպավորություններ։

Համերգի ավարտին փոքրիկ հանդիսատեսին ուրախացրել են սիրված դիսնեյյան կերպարներ Միկի Մաուսն ու Մինի Մաուսը՝ միջոցառումն ավարտելով ջերմ, տոնական և հեքիաթային տրամադրությամբ։


Поделиться
Класс
Լրահոս