Հոբելյանական համերգ. ֆլեյտահարուհի Մարիամ Մաիլյանի ստեղծագործական 20-ամյակ
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հոկտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացրել է «Հոբելյանական» խորագրով համերգ՝ նվիրված համույթի ֆլեյտահարուհի Մարիամ Մաիլյանի ստեղծագործական գործունեության 20-ամյակին։
Համերգի մեկնարկին շնորհավորական խոսք է հղել համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը՝ մաղթելով նորանոր հաջողություններ, «Տաղարան» համույթի հետ երկարամյա ստեղծագործական ճանապարհ։
Համերգի ընթացքում հնչել են ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներ՝ Գրիգոր Նարեկացի, Կոմիտաս, Կարա Մուրզա, ինչպես նաև Բախ, Վիվալդի, Մասսնե և Ջոն Ռաթեռ։
Մենակատար՝ Մարիամ Մաիլյան (ֆլեյտա)
Համերգին մասնակցել են Քրիստինե Չթչյանը (ջութակ), Թերեզա Ոսկանյանը (կլավեսին, երգեհոն, դաշնամուր), Աշխեն Գասպարյանը (թավջութակ), Տիգրան Վարդանյանը (հոբոյ), «Լույս» հնգյակը, ինչպես նաև Աննա Չավիկյանը (դաշնամուր) և Ներսես Չավիկյանը (թավջութակ)։