Նորություններ

photo2022-10-19-085249_f6U7T.jpeg
19 10 2022

Հարություն Դելլալյան | 85-ամյակին նվիրված համերգ

Համերգին ելույթ ունեցան Հայկ Մելիքյանը (դաշնամուր), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Մարտին Ուլիխանյանը (կլառնետ), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), Սամվել Թոփալյանը (դերասան)։

Համերգի ծրագրում Հարություն Դելլալյանի (1937-1990) «Նվիրում Կոմիտասին»` սոնատ դաշնամուրի համար (1982), Սոնատ-պոեմ ջութակի և դաշնամուրի համար (1979), Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (1976), «Մեդիտացիա»` կլառնետի և դաշնամուրի համար (1980), «Լռության րոպե»` a capella կանանց երգչախմբի համար (1986) ստեղծագործություններն են։ 


Поделиться
Класс