
Հայ երգարվեստը Եվրոպական բեմում. «Հովեր»-ի ելույթը Եվրոպայի մշակութային մայրաքաղաքում
«Հովեր» պետական կամերային երգչախումբը մայիսի 9-ին համերգով հանդես է եկել Եվրոպայի մշակութային մայրաքաղաքում՝ «Քեմնից 2025. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում։
Ծրագրում՝ Կոմիտաս, Տիգրան Մանսուրյան, Աննա Ազիզյան, Վոլֆգանգ Ռիմ, Ֆրանսիս Պուլենկ, Ռ․ Մյուրեյ Շաֆեր։
Համերգին ներկա էին Քեմնիցի քաղաքապետ Ռալֆ Բուրգհարտը, Սաքսոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլյոթերը, ինչպես նաև Գերմանիայում ՀՀ դեսպանության և Սաքսոնիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսության ներկայացուցիչներ:
Համերգն իրականացվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Կամերայինի երաժշտության ազգային կենտրոնի իրագործմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ծրագրի պրոդյուսեր՝ Անուշ Քոչարյան։
«Հովեր» պետական կամերային երգչախումբը մայիսի 8-ին հնարավորություն է ունեցել նաև ելույթ ունենալու Լայպցիգի Սուրբ Թոմաս եկեղեցում, որտեղ ամփոփված է Յ․Ս․ Բախի աճյունը։ Այս բացառիկ ելույթը հնարավոր է դարձել Սաքսոնիայի ազատ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսության աջակցությամբ։