Նորություններ

img3913_jjufp.jpg
29 04 2025

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակումը՝ Կոմիտաս վարդապետի սրբազան երաժշտության միջոցով

Կոմիտասի անվան ազգային քառյակն ապրիլի 22-25-ը հյուրախաղերով հանդես է եկել Հոլանդիայում և Բելգիայում։ Համերգաշարը նվիրված էր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

«Հայի տոկունության արձագանքներ» խորագրով համերգներ են իրականացվել Հոլանդիայի Ալմելո և Ամստերդամ, ինչպես նաև Բելգիայի Բրյուսել և Անվերպեն քաղաքներում։

Համերգային ծրագրում հնչել են Կոմիտասի անմահ ստեղծագործությունները՝ մատուցված հոգևոր խորությամբ և բարձրարվեստ վարպետությամբ։

Հյուրախաղերն իրականացվել են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հրավերով։


Поделиться
Класс