18 07 2025
Հայկական մեղեդիներ՝ երևանյան երկնքի տակ
Հուլիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հայկական գեղեցիկ մեղեդիների իրական հրավառություն էր։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդիսատեսին է ներկայացրել գեղեցիկ և տպավորիչ համերգային երեկո՝ հայ մեծանուն կոմպոզիտորների երաժշտությամբ։
Հնչել են Շառլ Ազնավուրի հոգեթով երգերը, Կոմիտասի դյութիչ մեղեդիները, Ռուբեն Ալթունյանի «Խաչատուրիանա»-ն, Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի սիրված կինոերաժշտությունը։
Երեկոյի մենակատարներն էին՝ դաշնակահար Սիմոն Սարգսյանը և ջութակահար Աստղիկ Վարդանյանը։
Այս յուրահատուկ համերգը դարձավ հայկական երաժշտության իսկական տոն՝ լի ջերմ հիշողություններով, վառ հույզերով և խոր գնահատանքով դեպի մեր մշակութային ժառանգությունը։
Լրահոս