
Հայաստանի պետական կամերային նվագախումբ և Ռալֆ Զիգետի
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ֆրանսիացի դիրիժոր Ռալֆ Զիգետին ապրիլի 22-ին ներկայացրել են նրբաճաշակ ֆրանսական համերգային ծրագիր՝ նվիրված ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորներ Կամիլ Սեն-Սանսի 190-ամյա և Մորիս Ռավելի 150-ամյա հոբելյաններին։
Ծրագրում ընդգրկված էին Կամիլ Սեն-Սանսի «Մահվան պարը» սիմֆոնիկ պոեմը և «Կենդանիների դիմակահանդես» հումորային սյուիտը, Մորիս Ռավելի «Պավանա»-ն և «Գնչուհի»՝ կոնցերտային ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար, ինչպես նաև Ժյուլ Մասնեի «Մտորումներ» ջութակի սոլոն՝ Թաիս օպերայից։
Մենակատար՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի առաջին ջութակ Աստղիկ Վարդանյան։
Երեկոն եզրափակվել է ֆրանսիական շանսոնի լեգենդ Շառլ Ազնավուրի հանրահայտ երգերով՝ La Bohème, Emmenez-moi և She, որոնք ջերմ արձագանք են ստացել հանդիսատեսի կողմից։
Ֆրանսիական այս յուրահատուկ համերգային ծրագիրն այսօր՝ ապրիլի 23-ին, կներկայացվի նաև Գյումրու հանդիսատեսին՝ Գյումրու կամերային դահլիճում։