16 03 2026
Հայաստանի պետական կամերային նվագախումբը Վանաձորում
Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 12-ին Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կայացել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ հանդիսատեսին ներկայացվել է ֆրանսիական դասական երաժշտության գեղեցիկ էջերից կազմված ծրագիր։
Որպես մենակատարներ հանդես են եկել ֆրանսիացի ջութակահար Ֆրանսուա Պինո-Բենուան և հայ դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը։
Լրահոս