Նորություններ

1000329990_6PXVV.jpg
02 10 2026

Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Չինաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար

Հայաստանի պետական կամերային նվագախումբը սեպտեմբերի 27-30-ը Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված համերգաշարով հանդես է եկել Չինաստանի երեք քաղաքներում՝ Չժունշանում, Պեկինում և Շանհայում։

Չինաստանյան համերգաշարի առաջին ելույթը կայացել է Չժունշանում․ սեպտեմբերի 27-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես է եկել քաղաքի Մշակույթի և արվեստի կենտրոնի Մեծ թատրոնում։

Համերգաշարը շարունակվել է Պեկինում․ սեպտեմբերի 29-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբն ելույթ է ունեցել Պեկինի համալսարանի Հարյուրամյակի հուշահամալիրի Լի Ին համերգասրահում՝ «2026 թվականի միջազգային կամերային երաժշտության փառատոնի» շրջանակում։

Պեկինյան համերգին ներկա են եղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, ինչպես նաև Պեկինի համալսարանի ղեկավարության ներկայացուցիչներ և աշխատակիցներ։

Չինաստանյան հյուրախաղերի եզրափակիչ համերգը կայացել է Շանհայում․ սեպտեմբերի 30-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը մասնակցել է Շանհայի միջազգային երաժշտական փառատոնին՝ հանդես գալով փառատոնի համերգային հարթակներից մեկում։

Չինաստանյան հյուրախաղերի համերգային ծրագրերում ընդգրկված էին հայկական և համաշխարհային դասական երաժշտության ստեղծագործություններ՝ միջազգային հանդիսատեսին ներկայացնելով հայկական երաժշտական մշակույթն ու կատարողական ավանդույթները։

Նվագախմբի չինաստանյան հյուրախաղերի պատվիրակությունը գլխավորել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը։ Համերգաշարի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն էր Սիփան Օլահը։

Համերգաշարն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

 


Поделиться
Класс
Լրահոս