Նորություններ

dsc8494_je6X7.jpg
08 10 2025

Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգները ԱՄՆ-ում․ Սիեթլ, Լաս Վեգաս, Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն

«Երաժշտական հրավառություն» համերգային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով ԱՄՆ-ում է։ 

Նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը մեկնարկել են սեպտեմբերի 28-ին՝ Սիեթլում։ Հաջորդ օրը, սեպտեմբերի 29-ին, համերգաշարը շարունակվել է Լաս Վեգասում։

Հոկտեմբերի 2-ին Նվագախումբը հանդես է եկել  Լոս Անջելեսում, հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում ներկայացրել է «Jazzical Komitas and Classical Aznavour» ծրագիրը, որին մասնակցել է նաև հանրահայտ ջազ դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը։

ԱՄՆ-ում վերջին համերգը կայացել է հոկտեմբերի 5-ին Բոստոնում՝ եզրափակելով Նվագախմբի հյուրախաղային շրջագայությունը։

Համերգային ծրագիրը կազմված է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից. Կոմիտաս, Խաչատրյան, Մանսուրյան, Ամիրխանյան, Ազնավուր։

Համերգները ղեկավարում է մաեստրո Սիփան Օլահը։


Поделиться
Класс