28 06 2025
Հայաստանի պետական կամերային երգչախումբը 25 տարեկան է
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 27-ին տեղի է ունեցել հոբելյանական համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային երգչախմբի ստեղծման 25-ամյակին։
Համերգի մեկնարկին Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը շնորհակալություն է հայտնել Վաչէ և Թամար Մանուկեաններին, ում շնորհիվ հիմնադրվել է երգչախումբը, ինչպես նաև հավատարիմ հանդիաստեսին այս տարիների ընթացքում երգչախմբի կողքին լինելու համար, ինչը պարտավորեցնում է մշտապես աշխատել և նոր ծրագրերով հանդես գալ։
«Գորանի», «Գուլո», «Մարտիկի երգը», «Բինգյոլ», «Աշխարհումս ախ չիմ քաշի» և մի շարք այլ սիրված երգեր հանդիսատեսին են ներկայացվել Ռոբերտ Մլքեյանի մշակմամբ։
Լրահոս