Նորություններ

whatsapp-image-2025-09-07-at-134445_4yTpc.jpeg
09 09 2025

Հայաստանի պետական կամերային երգչախումբը միջազգային փառատոններում ներկայացրել է Կոմիտասի «Պատարագը»

 Հայաստանի պետական կամերային երգչախմբի արական կազմը սեպտեմբերի 1-8-ը մասնակցել է Իտալիայում և Հունաստանում անցկացվող բարձր հեղինակություն ունեցող միջազգային հոգևոր փառատոնների։

Իտալիայի Ֆանո քաղաքում Երգչախումբը մասնակցել է Միջազգային բազմաձայն երգչախմբային 52-րդ փառատոնին, իսկ Հունաստանի Պատմոս կղզում՝ Հոգևոր երաժշտության 23-րդ փառատոնին։

 Այս փառատոնները հոգևոր երաժշտությունը ներկայացնելու կարևոր հարթակներ են, որտեղ հանդես են գալիս տարբեր երկրների բարձրակարգ երգչախմբերը ու երաժշտական կոլեկտիվները։ Հայաստանի պետական կամերային երգչախումբն իր բացառիկ համերգային ծրագրով ներկայացրել է հայ հոգևոր երաժշտությունն իր ողջ գունապնակով, որի առանցքում, իհարկե, Կոմիտասն էր։

Յուրաքանչյուր երկրում Երգչախումբը հանդես է եկել երկու համերգով։ Ծրագրում ներառված էր Կոմիտասի «Պատարագ»-ը, ինչպես նաև հայ միջնադարյան և ժամանակակից համաշխարհային կոմպոզիտորների հոգևոր ստեղծագործություններ, որոնք լավագույնս ներկայացնում են հայ երաժշտության համաշխարհային արժեքը։

Երգչախումբը փառատոններին մասնակցել է Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի հրավերով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։


Поделиться
Класс