Նորություններ

4_7xZcr.jpg
14 07 2025

Հայաստանի պետական կամերային երգչախումբը ելույթ է ունեցել Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացմանը

Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում հուլիսի 12-ին պաշտոնապես բացվել է մեծանուն գրողի վերականգնված տուն-թանգարանը՝ բանաստեղծի հոբելյանական 140-ամյակին։

Տերյանական օրվան նվիրված համերգային ծրագրի շրջանակում որպես հատուկ հյուր հանդես է եկել Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ ներկայացնելով բազմաժանր և հագեցած ծրագիր։

Ելույթում ներառված էին Էդգար Հովհաննիսյանի «Տերյանական շարքից» ստեղծագործություններ, ինչպես նաև հայկական և վրացական ժողովրդական երգերի մշակումներ, Սայաթ-Նովայի, Աշոտ Սատյանի և Բարբրա Ծերեթելի գործեր։

Համերգին մասնակցել են նաև Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, «Տերյան մշակութային կենտրոնը» և ճանաչված մեներգիչներ՝ ստեղծելով տերյանական ոգուն համահունչ, զգացմունքներով հագեցած երաժշտական մթնոլորտ։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն, պետական այրեր, մշակութային գործիչներ և Տերյանի պոեզիայի սիրահարներ։

Վերականգնման աշխատանքներն իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը։


Поделиться
Класс