Համերգ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի 105-ամյակին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 18-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացրել է հատուկ համերգ՝ նվիրված ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, նշանավոր կոմպոզիտոր և մշակութային գործիչ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակին։
Համերգը ղեկավարել է դիրիժոր Վահագն Պապյանը։
Համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Էդվարդ Միրզոյանի որդին, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Երաժշտական երեկոն մեկնարկել է բարոկո երաժշտության բացառիկ գործով՝ Յոհան Սեբաստիան Բախի Նվագախմբային սյուիտ №3 ռե մաժոր (BWV 1068) ստեղծագործության կատարմամբ։
Համերգի երկրորդ մասում հանդիսատեսը վայելել է Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար» ստեղծագործությունը, որը համարվում է 20-րդ դարի հայկական սիմֆոնիկ երաժշտության կարևոր գլուխգործոցներից մեկը։