Նորություններ

007a4619_t1Dbs.jpg
13 04 2025

Համաշխարհային պրեմիերա. «Մեսսա Բրեվիս»

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 12-ին տեղի է ունեցել համաշխարհային պրեմիերա. հանդիսատեսին է ներկայացվել ժամանակակից հայ կոմպոզիտոր Նորայր Հարությունյանի «Մեսսա Բրեվիս» ստեղծագործությունը։ Հեղինակի խոսքով՝ ստեղծագործությունը երաժշտական աղոթք է, հարգանքի տուրք քրիստոնեական ավանդույթներին։

Համերգը ղեկավարել է իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոն, իսկ երաժշտական կտավը հանդիսատեսին են ներկայացրել Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան։

Համերգային երեկոյի երկրորդ հատվածում հնչել է հայ անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի լարայինների և գոսերի համար գրված սիմֆոնիան, իսկ ծրագրի ավարտին՝ նրա քնարական և հուզիչ «Շուշանիկ» ստեղծագործությունը, որը գրվել է «Քաոս» կինոնկարի համար։

Նախագիծն իրականացվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Վենետիկի Մխիթարյան միաբանության համագործակցությամբ։


Поделиться
Класс