Նորություններ

img0313_WdfOr.jpg
12 09 2026

Կոմիտաս քառյակը Վանաձորում․ համերգ, վարպետության դաս և համագործակցության հուշագիր

Վանաձորի Մ․ Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում կայացել է Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը։

Համերգային ծրագրում հնչել են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ ներկայացնելով քառյակի հարուստ և բազմազան կատարողական ծրագիրը։

 Նույն օրը քոլեջի ուսանողների համար Կոմիտասի անվան ազգային քառյակի երաժիշտների մասնակցությամբ անցկացվել է վարպետության դաս՝ մասնագիտական փորձի և կատարողական առանձնահատկությունների փոխանակմամբ։

Այցի շրջանակում «Վանաձորի Մ․Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ համատեղ կրթական և մշակութային ծրագրերի իրականացման, ինչպես նաև մասնագիտական կապերի ամրապնդման նպատակով։


Поделиться
Класс
Լրահոս