Նորություններ

img-57_eKTy6.jpg
24 09 2025

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հնչել է Էդգար Հովհաննիսյանի երաժշտությունը

«Հովեր» պետական կամերային երգչախումբը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ համատեղ սեպտեմբերի 23-ին ներկայացրել է համերգ` նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի 95-ամյակին:

Երեկոյի ընթացքում հնչել են Էդգար Հովհաննիսյանի դաշնամուրային կվինտետը, Սոնատ–էպիտաֆիան` թավջութակի և դաշնամուրի համար, դաշնամուրային պրելուդները, ինչպես նաև` խմբերգեր:

Համերգին մասնակցել են «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Կոմիտաս» երգչախումբը, կոնսերվատորիայի կամերային գործիքային անսամբլի ու դաշնամուրային բաժնի ուսանողները։


Поделиться
Класс