
08 04 2025
Կոմիտասի անվան ազգային քառյակ և Ժան-Պոլ Գասպարյան
Կոմիտասի անվան ազգային քառյակը և Ժան-Պոլ Գասպարյանը հանդես են եկել տոնական համերգով՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 7-ին տեղի է ունեցել տոնական համերգ՝ Կոմիտասի անվան ազգային քառյակի և անվանի ֆրանսահայ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի մասնակցությամբ։ Համերգը նվիրված էր Մայրության և գեղեցկության տոնին և անցկացվել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում։
Երաժշտական ծրագրում ներկայացվել են Սերգեյ Ռախմանինովի «Էլեգիական տրիո» և Յոհաննես Բրամսի Դաշնամուրային կվինտետ ստեղծագործությունները, որոնք լի են նուրբ զգացմունքայնությամբ և երաժշտական խորությամբ։
Լրահոս