Նորություններ

img4048_Qg1JZ.jpg
19 06 2025

Կոմիտասի անվան ազգային քառյակի 100-ամյակի համերգները՝ Ապարանում և Վանաձորում

Կոմիտասի անվան ազգային քառյակը հունիսի 12-ին Ապարան համայնքի մշակույթի կենտրոնում հանդես է եկել համերգով՝ նվիրված քառյակի հիմնադրման 100-ամյակին։

Ծրագրում ընդգրկված էին Պ․ Հինդեմիտի, Ֆ․ Շուբերտի ստեղծագործություններն ու Կոմիտաս-Ասլամազյանի մանրանվագները։

 Համերգի ավարտին Կոմիտաս քառյակն Ապարանի համայնքապետարանի կողմից արժանացել է Շնորհակալագրի՝ հիմնադրման հոբելյանի, ինչպես նաև մշակույթի զարգացման ու տարածման գործում մեծ ավանդ ունենալու համար։

Նույն համերգային ծրագիրը քառյակը ներկայացրել է նաև Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում։


Поделиться
Класс