25 05 2026
Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը՝ նվիրված Լևոն Չաուշյանի 80-ամյակին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 23-ին տեղի է ունեցել Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի 80-ամյակին։
Հոբելյանական երեկոյի ծրագրում հնչել են Լևոն Չաուշյանի Կվարտետ N 7-ը, Էդուարդ Հայրապետյանի Կվարտետ N 3-ը և Էդվարդ Միրզոյանի «Թեմա վարիացիաներով» կվարտետը՝ հանդիսատեսին ներկայացնելով տարբեր սերունդների կոմպոզիտորների ստեղծագործական մտածողությունն ու երաժշտական լեզվի բազմազանությունը։
Որպես բիս՝ երեկոյի ավարտին հնչել է Կոմիտասի ստեղծագործություններից՝ շարունակելով գեղեցիկ ավանդույթը։
Համերգը վերածվել է հոբելյանական հիշարժան երեկոյի՝ արժևորելով հայ կոմպոզիտորական արվեստն ու կամերային կատարողական մշակույթը։
Լրահոս