09 02 2026
Կլավեսինի նրբագեղ հնչյուններով երաժշտական երեկո
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 7-ին կայացել է կլավեսինային երաժշտության համերգ, որը հանդիսատեսին ներկայացրել է բարոկկոյի և ժամանակակից երաժշտության բազմազան ու նրբագեղ աշխարհը։
Երեկոյի ընթացքում հնչել են բարոկո դարաշրջանի լավագույն կոմպոզիտորների՝ Ժան-Ֆիլիպ Ռամոյի, Դոմենիկո Սկարլատիի, Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Ժան-Անրի դ’Անգլեբերի, Լուիջի Ռոսիի ինչպես նաև 20-րդ դարի ամենատպավորիչ կոմպոզիտորներց մեկի՝ Դյորդ Լիգետիի ստեղծագործությունները՝ ընդգծելով կլավեսինի հնչյունային լայն հնարավորություններն ու պատմական նշանակությունը։
Ելույթով հանդես են եկել Թերեզա Ոսկանյանը, Արմեն Աղաջանյանը, Կարինե Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը և Հարություն Թագվորյանը, hատուկ մասնակցությամբ՝ ֆլեյտահարուհի Սոնա Հովհաննիսյանը։
Լրահոս