Նորություններ

photo2022-10-19-082243_QnHhZ.jpeg
19 10 2022

Կամերային նվագախումբը և «Հովեր» | համատեղ համերգ

Հուլիսի 7-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան) հանդես եկան շվեյցարաբնակ հայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ։

Ծրագրում Ֆրանց Շուբերտի Մեսսա թիվ 2, սոլ մաժոր D. 167 և Գաբրիել Ֆորեի Ռեքվիեմ ռե մինոր, երկ 48 ստեղծագործություններն են։ 

Համերգի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան Կիմ Սարգսյանը (բարիտոն), Արամո Մամիկոնյանը (տենոր), Անժելա Բադալյանը (սոպրանո), Ակսել Դավեյանը (բարիտոն), Ամալյա Թորոսյանը (սոպրանո):

2022-ը հոբելյանական է Հայաստանի պետական կամերային նվագախմբի (հիմնադրման և գործունեության 60-ամյակ), ինչպես նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի համար (հիմնադրման և գործունեության 30-ամյակ)։
 


Поделиться
Класс