Նորություններ

jpg-50_rY_gK.jpg
08 05 2026

Կամերային նվագախմբի համերգը՝ Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 7-ին ներկայացրել է գեղեցիկ դասական կամերային համերգ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, միջազգային ճանաչում ունեցող թավջութակահար և դիրիժոր Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ։

Երաժշտական երեկոյի ընթացքում հնչել են համաշխարհային դասական երաժշտության սիրված և վառ ստեղծագործություններ՝ ներկայացնելով տարբեր դարաշրջանների երաժշտական գույներն ու տրամադրությունները։

Համերգային ծրագրում ընդգրկված էին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դիվերտիմենտո ֆա մաժոր»-ը, Անտոնին Դվորժակի «Սերենադ լարայինների համար լա մաժոր»-ը, Գուստավ Հոլսթի «Սուրբ Փոլի սյուիտ»-ը, ինչպես նաև Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Հիշողություն Ֆլորենցիայի մասին» ստեղծագործությունից «Ադաջիո Կանտաբիլե»-ն։


Поделиться
Класс