14 09 2026
Կամերայինը 2026թ. բացօթյա համերգաշարը եզրափակեց Արցախի պետական ջազ նվագախմբի համերգով
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում սեպտեմբերի 13-ին կայացել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2026 թվականի բացօթյա համերգաշարի եզրափակիչ համերգը՝ Արցախի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ։
Համերգային երեկոյի ընթացքում հնչել են հեղինակային ջազային ստեղծագործություններ՝ բազմազան ռիթմերով և ինքնատիպ երաժշտական լուծումներով։ Նվագախումբը հանդիսատեսին ներկայացրել է դինամիկ և գունեղ ծրագիր՝ ստեղծելով բարձր տրամադրությամբ ու կենդանի երաժշտությամբ հագեցած մթնոլորտ։
Արցախի պետական ջազ նվագախումբը հանդես է եկել նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանի գլխավորությամբ։
Լրահոս