17 07 2025
Կաթիլ Բենդ և Գորջըս Բիթս. բացօթյա համերգ ազգային երաժշտության շնչով
Հուլիսի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմը լցվել էր ազգային երաժշտությամբ, յուրահատուկ համադրություններով և անկրկնելի էներգիայով։
Բեմում էին Կաթիլ Բենդն ու Գորջըս Բիթսը, ովքեր հանդիսատեսին են ներկայացրել սիրված հայկական երգերը՝ յուրօրինակ մատուցմամբ։
Երեկոն վերածվել էր իրական երաժշտական տոնի՝ բաց երկնքի տակ՝ բնության ու երաժշտության ներդաշնակ համակցությամբ։ Ծափահարություններն ու ժպիտները վկայում էին մի պարզ ճշմարտություն՝ ազգային երաժշտությունը կենդանի է, բազմերանգ ու միշտ արդիական։
Լրահոս