Նորություններ

art0033-kopia-2_gZ1Of.jpg
07 05 2025

Իտալական բարոկկո և Բախ. երգեհոնային երաժշտության համերգ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 4-ին տեղի է ունեցել երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի մենահամերգը, որը ներկայացվել է «Իտալական բարոկկո և Բախ» խորագրով։

Համերգային ծրագիրն ընդգրկում էր իտալացի բարոկ ոճի հայտնի կոմպոզիտորների՝ Պեշետտիի, Վիվալդիի, Մարչելլոյի և Սկարլատտիի, ինչպես նաև Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործունները։

Հնչել են ինչպես ճանաչված և սիրված, այնպես էլ ավելի հազվադեպ ներկայացվող ստեղծագործություններ՝ ընդգծելով երգեհոնային երաժշտության բազմազան գունապնակը։

Ալեսսանդրո Մարչելլոյի «Կոնցերտ հոբոյի համար» ստեղծագործության ընթացքում Թերեզա Ոսկանյանին նվագակցել է սաքսաֆոնահար Նարինե Ղուկասյանը։ Իսկ Յ.Ս. Բախի «Aus Liebe» արիան «Չարչարանքներ ըստ Մաթեոսի» օրատորիայից ներկայացվել է սոպրանո Հեղինե Օհանյանի կատարումով՝ երգեհոնի մեղմ հնչյունների ուղեկցությամբ։


Поделиться
Класс