Նորություններ

jpg-19_WX_sd.jpg
01 08 2026

Թառի և ջազի ներդաշնակությունը՝ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» (MVF Band) խմբի բացօթյա համերգին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հուլիսի 31-ին կայացել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» (MVF Band) խմբի համերգը։

Երեկոյի ընթացքում հնչել են ֆոլկ ֆյուժն, ջազ և ալտերնատիվ ջազ ժանրերի ստեղծագործություններ, որոնցում հայկական ավանդական երաժշտությունը ներկայացվել է ժամանակակից մեկնաբանությամբ։ Թառի ինքնատիպ հնչողությունը, ջազային իմպրովիզացիաներն ու հեղինակային մշակումները հանդիսատեսին փոխանցել են ազգային երաժշտական ավանդույթների և ժամանակակից երաժշտական մշակույթի ներդաշնակ համադրությունը։

Բեմում հանդես են եկել խմբի հիմնադիր, թառահար, կոմպոզիտոր և վոկալիստ Միքայել Ոսկանյանը, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, ստեղնաշարահար Արման Պեշտմալջյանը, բաս կիթառահար Գուրգեն Էբեջյանը և հարվածային գործիքահար Գրիգոր Դավթյանը։

 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բացօթյա բեմը հերթական անգամ դարձել է երաժշտական հանդիպման յուրահատուկ վայր՝ համախմբելով որակյալ երաժշտության սիրահարներին և ամառային երեկոն լցնելով թառի ու ջազի ինքնատիպ հնչյուններով։


Поделиться
Класс
Լրահոս