Ղեկավար կազմ

Էրիկ Ալոյան

Մասնաճյուղի ղեկավար

3jpg_qqidr.jpeg

Էրիկ Ալոյանը երաժիշտ և մշակութային ծրագրերի կազմակերպիչ է։

2018-2024 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կատարողական արվեստի բաժնում։

2024-2026 թվականներին սովորել է նույն կոնսերվատորիայի երաժշտագիտության մագիստրատուրայում։ 2026 թվականից ուսումը շարունակում է խմբավարական մագիստրատուրայում։

2022 թվականից ղեկավարում է «Rockestra» նախագծային ուսուցման ակումբը «Այբ» ավագ դպրոցում։

2022-2026 թթ. աշխատել է «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբում ՝ որպես տենոր, երկրորդ դիրիժոր և ծրագրերի կառավարիչ։

2024 թվականից աշխատում է Մատենադարանի Հայ միջնադարյան երաժշտության ուսումնասիրության խմբում՝ որպես կրտսեր գիտաշխատող։ Զբաղվում է միջնադարյան երաժշտական ձեռագրերի ուսումնասիրությամբ և փաստագրմամբ, XIX-XX դարերի ձեռագրերի նկարագրությամբ և դրանց բովանդակության համեմատական վերլուծությամբ։

2025 թվականից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախմբում՝ որպես տենոր։

2026 թվականից Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մասնաճյուղի ղեկավարն է։ Իր գործունեության շրջանակում համակարգում է համույթի վարչական և կազմակերպչական աշխատանքները, մասնակցում համերգային ծրագրերի իրականացմանը և համագործակցում գեղարվեստական ղեկավարի, կատարողների ու գործընկեր կազմակերպությունների հետ։ Համույթի ծրագրերում ներկայացվում են ինչպես հայկական միջնադարյան և հոգևոր երաժշտությունը, այնպես էլ եվրոպական բարոկկո երաժշտությունը։