Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի
Երևանի պետական կամերային երգչախումբը hունիսի 8-12-ը Սերբիայում էր՝ մասնակցելու Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։
Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ հունիսի 10-ին Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և հունիսի 12-ին Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։
Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։
Փառատոնի ավարտին ԵՊԿԵ-ն արժանացել է Շնորհակալագրի և Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի։
Music Edict փառատոնն անցկացվում է 2009 թվականից՝ երկու տարին մեկ անգամ, որը ընթացքում մասնակիցները կատարում են իրենց երկրների հոգևոր երաժշտությունը՝ մայրենի լեզվով։
Փառատոնը կազմակերպվում է Նիշ քաղաքում՝ Կոստանդին Մեծի ծննդավայրում, ընդգծելու նրա նշանակությունը որպես քրիստոնեական աշխարհի կարևոր կենտրոններից մեկը և ստեղծելու պատմական կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։
Երգչախումբը փառատոնին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։