Նորություններ

img7026jpg_ioiya.jpeg
20 04 2026

Երգեհոնային երաժշտության համերգ՝ նվիրված Վահագն Ստամբոլցյանի 95-ամյակին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 18-ին կայացել է երգեհոնային երաժշտության համերգ՝ նվիրված հայ մեծանուն երգեհոնահար, հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 95-ամյակին։

Հոբելյանական համերգը համախմբել էր հայ առաջատար երգեհոնահարներին՝ ներկայացնելու թե՛ հայկական, թե՛ համաշխարհային երգեհոնային երաժշտության լավագույն նմուշները։ Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել Թերեզա Ոսկանյանը, Հարություն Թագվորյանը, Լուսին Սառաջյանը, Արմեն Աղաջանյանը, Աննա Բակունցը, Լուսինե Հարությունյանը և Դավիթ Հովհաննիսյանը։

Ծրագրում ընդգրկված էին Ներսես Շնորհալու, Կոմիտասի, Երվանդ Երկանյանի, ինչպես նաև եվրոպական դասականների՝ Յոհան Սեբաստիան Բախի, Յոհան Պախելբելի, Ջոն Սթենլիի և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի ստեղծագործությունները։

Հոբելյանական այս համերգը ևս մեկ անգամ արժևորել է մեծ երաժշտի ստեղծագործական ժառանգությունն ու նրա ունեցած բացառիկ դերը հայ մշակութային կյանքում։


Поделиться
Класс