Նորություններ

photo-13_HbMbA.jpg
19 04 2025

Երգեհոնային երաժշտության երեկո՝ նվիրված Վահագն Ստամբոլցյանին

Ապրիլի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է երգեհոնային երաժշտության համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր, անվանի երաժիշտ և մանկավարժ Վահագն Ստամբոլցյանի հիշատակին։

Համերգին մասնակցել են երգեհոնահարներ Հարություն Թագվորյանը, Արմեն Աղաջանյանը, Կարինե Հովհաննիսյանը, ինչպես նաև սոպրանո Նելլի Քալաշյանը։ Երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի, Յոհան Սեբաստիան Բախի և Մակար Եկմալյանի ստեղծագործությունները։


Поделиться
Класс