Նորություններ

jpg-26_xOPYr.jpg
18 05 2026

Երգեհոնահար Լուսինե Հարությունյանի մենահամերգը՝ եվրոպական դասական երաժշտության հնչյուններով

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 15-ին ճանաչված երգեհոնահար Լուսինե Հարությունյանը հանդես է եկել մենահամերգով՝ ունկնդիրներին ներկայացնելով եվրոպական դասական երաժշտության բազմերանգ աշխարհն ու երգեհոնային արվեստի հարուստ հնչյունային հնարավորությունները։

Համերգային ծրագրում ներկայացվել են դասական երաժշտության տարբեր ժամանակաշրջանների ու ոճերի ստեղծագործություններ՝ բարոկկոյից մինչև ժամանակակից երաժշտություն։

Երեկոյի ընթացքում հնչել են Յոհան Սեբաստիան Բախի, Ժան-Ժակ Բովարլե-Շարպանտիեի, Անտոնիո Վիվալդիի, Օլիվիե Մեսիյանի, Խոակին Ռոդրիգոյի, Անտոնիո Սարտորիոյի, Ջուզեպպե Ջորդանիի և Հանս-Անդրե Շտամմի ստեղծագործությունները։

Երեկոն նշանավորվել է պրեմիերաներով․ Հայաստանում առաջին անգամ հնչել են Խոակին Ռոդրիգոյի «Fantasía para un gentilhombre» ստեղծագործությունից հատվածներ և Հանս-Անդրե Շտամմի «Rondo alla Celtica» ստեղծագործությունը։

Համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև սոպրանո Արփինե Հարությունյանը, ֆլեյտահարուհի Հայկուհի Հակոբյանը և դաշնակահարուհի Աննա Բակունցը։


Поделиться
Класс