13 07 2025
Երաժշտական հորիզոններ՝ երբ ջազը հնչում է երգեհոնի և սաքսոֆոնի միջոցով
Հուլիսի 12 -ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Երաժշտական հորիզոններ ջազի միջոցով» համերգային ծրագրով հանդես են եկել սաքսոֆոնահար Լեո Ջոննին և դաշնակահար, երգեհոնահար Հովհաննես Մանուկյանը։
Երեկոյի ջազային ծրագրին յուրահատուկ երանգ են հաղորդել էլեկտրոկիթառի և ֆլեյտայի հնչյունները՝ Էդուարդ Սողոմոնյանի և Նելլի Մանուկյանի կատարմամբ։
Հնչել են ջազային հանրահայտ ստեղծագործություններ՝ Ուեյն Շորթերից մինչև Մայլզ Դեվիս, ինչպես նաև Հովհաննես Մանուկյանի հեղինակային ստեղծագործությունները։
Լրահոս