Նորություններ

img-14_tpF0d.jpg
24 10 2025

Երաժշտական կամուրջ դարերի միջև․ «Ժամանակների հատում»

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հոկտեմբերի 23-ին ներկայացրել է «Ժամանակների հատում» խորագրով համերգ՝ համադրելով եվրոպական բարոկկո դարաշրջանի և հայ դասական երաժշտության էջերը։

Երեկոյի ընթացքում հնչել են Ալեսսանդրո Ստրադելլայի, Անտոնիո Վիվալդիի, Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, ինչպես նաև Ռոմանոս Մելիքյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Յոհաննես Բրամսի, Վինչենցո Բելլինիի և այլ կոմպոզիտորների գործեր։

Համերգը ղեկավարել է համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը, որի հեղինակած գործիքավորումները նոր շունչ ու գունային բազմազանություն են հաղորդել ներկայացված ստեղծագործություններին։

Համերգի ընթացքում ելույթ են ունեցել բարիտոն Գևորգ Գինոսյանը (Գերմանիա), դաշնակահար Թոմ Զիզովսկին (Գերմանիա) և սոպրանո Գալինա Ցոլակյանը։


Поделиться
Класс