Նորություններ

photo1-58-1_uTdcb.jpg
07 02 2026

Երաժշտական երկխոսություն․ Կոմիտաս քառյակ և Հայկ Մելիքյան

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 6-ին տեղի է ունեցել Կոմիտասի անվան ազգային քառյակի և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի համատեղ համերգը, որը նշանավորվել է որպես երաժիշտների առաջին և հաջողված համագործակցություն։

Համերգային ծրագիրը հանդիսատեսին ներկայացրել է ռոմանտիկ երաժշտության զգացմունքային ուղևորություն՝ Գուստավ Մալերի վաղ շրջանի դրամատիկ դաշնամուրային կվարտետից մինչև Ռոբերտ Շումանի կամերային արվեստի գլուխգործոցը՝ Դաշնամուրային կվինտետը, op. 44։

Երեկոյի ավարտին, որպես բիս, հնչել է Ալեքսանդր Հարությունյանի «Սասունցիների պարը», որը ջերմ արձագանքի է արժանացել հանդիսատեսի կողմից։


Поделиться
Класс