22 10 2025                                    
                                Երաժշտական երեկո «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենակատարների մասնակցությամբ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 21-ին կայացել է երաժշտական գեղեցիկ երեկո՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենակատարների մասնակցությամբ։
Երեկոն ընդգրկում էր գերմանական ռոմանտիզմի վարպետների՝ Ռոբերտ Շումանի և Ֆրանց Շուբերտի ստեղծագործությունները. հնչել են Շումանի «Պոետի սերը»՝ տենոր Արամո Մամիկոնյանի կատարմամբ, կոնցերտմայստեր՝ Շահանե Աղաքարյան, ինչպես նաև Շուբերտի հանրահայտ «Կարապի երգը»՝ բաս-բարիտոն Աշոտ Ղանթարջյանի կատարմամբ, կոնցերտմայստեր՝ Ելենա Վարդազարյան։
Լրահոս