![photo2022-10-19-085028_g22pB.jpeg](/images/content/19-10-2022/photo2022-10-19-085028_g22pB.jpeg)
19 10 2022
ԵՊԿԵ | Համերգ Լեհաստանում
Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, Լեհաստանում «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնին արժանացել է առաջին մրցանակի՝ պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում։
Փառատոնին մասնակցել են առաջատար երաժշտական կոլեկտիվներ։ Երգչախումբը ելույթներով հանդես է եկել փառատոնի շրջանակում՝ լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը։
Փառատոնին մասնակցությունն իրականություն է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Նշենք, որ փառատոնն անցկացվում էր 41-րդ անգամ:
Լրահոս