Նորություններ

photo2022-10-19-080301_fuQBZ.jpeg
12 10 2022

Դավիթ Հալաջյան | Լույսի Մեսսա

Համերգի ընթացքում ստեղծագործությունը կատարեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ` Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (խմբավար և գեղարվեստական ղեկավար՝ Քրիստինա Ոսկանյան)։

Երեկոյի ընթացքում որպես մենակատարներ հանդես եկան սոպրանո Ռուզան Մանթաշյանը և բարիտոն Գուրգեն Բավեյանը։  Դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան։

Նշենք, որ Դավիթ Հալաջյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը։ 1989 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործական դասարան, (Ավետ Տերտերյան`գործիքավորում, Հակոբ Ոսկանյան` դիրիժորություն), 1991 թվականին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան։

Ուսանելու տարիներին Դավիթ Հալաջյանը աշխատում էր Հայաստանի պետական ռադիոյում որպես երաժշտական խմբագիր։ 1991 թվականին Դավիթ Հալաջյանը շարունակել է իր ուսումը էլեկտրաակուստիկ երաժշտության բնագավառում, Բազելի երաժշտական ակադեմիայում և Ցյուրիխի կոնսերվատորիայում։ Հալաջյանը աշխատում է որպես կոմպոզիտոր, երգչախմբի խմբավար, դասավանդում է Ցյուրիխի կոնսերվատորիայում։

Հալաջյանի երաժշտական ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Լիտվայի, Ռուսաստանի և Շվեյցարիայի համերգային տարբեր ծրագրերում և երաժշտական փառատոներում։ Ստեղծագործությունների պատվիրատուներից են Շվեյցարիայի եկեղեցական խորհւրդը, «Dilijan Chamber Music Series» փառատոնը, Schweizer Oktett համույթը և այլք։


 


Поделиться
Класс