Նորություններ

img-25_KD7D9.jpg
12 12 2025

Գայանե Գեղամյանի հոբելյանական երեկոն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 11-ին կայացել է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը, որի ընթացքում ներկայացվել է օպերային երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Մովսես Խորենացու մեդալակիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գայանե Գեղամյանի հոբելյանական երեկոն։

Համերգային ծրագիրը ներկայացնում էր լիրիկական, դրամատիկ և ազգային երանգներով հարուստ օպերային և դասական ստեղծագործությունների փայլուն ընտրանի՝ ընդգծելով Գայանե Գեղամյանի բազմաբնույթ և վարպետական երաժշտական աշխարհը։


Поделиться
Класс