Բիսերի առանձնահատուկ ընտրանի՝ մեկ համերգում
Հայաստանի պետական կամերային նվագախումբը դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է «Բիսեր․ լավագույն գլուխգործոցները վիրտուոզ ջութակահարի կատարմամբ» համերգային ծրագիրը՝ հանդիսատեսին հնարավորություն տալով վայելելու աշխարհահռչակ կոմպոզիտորների գլուխգործոցները։
Երեկոյի մենակատարն էր Գինեսի ռեկորդակիր, ՀՀ վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը, որի վիրտուոզ և զգացմունքային կատարումները վառ տպավորություն են թողել հանդիսատեսի վրա։
Համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Վիվալդիի, Պագանինիի, Չայկովսկու, Ռախմանինովի, Ռոսսինիի, Սեն Սանսի և այլ նշանավոր կոմպոզիտորների գլուխգործոցները։
Համերգը ղեկավարել է իսպանացի դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը, որի ինքնատիպ մեկնաբանությունն ու հետաքրքիր երաժշտական լուծումները նոր շունչ են հաղորդել ներկայացված ստեղծագործություններին։