Նորություններ

img-3050_jLd3r.jpg
21 06 2025

Բացօթյա համերգների շրջանը բացված է 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հունիսի 20-ին կայացել է «ArmStrong: Movies» նախագծի համերգը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և ԱրմՍթրոնգ նվագախմբի համագործակցությամբ։

Երաժշտական երեկոն նշանավորել է բացօթյա համերգների շրջանի մեկնարկը՝ համախմբելով երաժշտասեր հասարակությանը բաց երկնքի տակ՝ ջազի և կինոյի միահյուսությամբ լի մթնոլորտում։

Համերգի ընթացքում ԱրմՍթրոնգ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրել է սիրված կինոերաժշտության ընտրանի՝ հեղինակային, բարձրաճաշակ ջազային մեկնաբանությամբ։ Ծրագրում ընդգրկված էին հանրաճանաչ հայկական և արտասահմանյան ֆիլմերի մեղեդիներ, այդ թվում՝ «Հին օրերի երգը», «Նվագախմբի տղաները», «Կովկասի գերուհին», «Ադամանդե ձեռքը», «Տիտանիկ», «Կնքահայրը» և այլ ֆիլմերից։


Поделиться
Класс