10 07 2025
Բարոկկոյի հնչյունները «Հովեր»-ի և ՀԱՖՆ-ի մեկնաբանությամբ
«Հովեր» պետական կամերային երգչախումբը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը հուլիսի 9-ին հանդես են եկել համատեղ համերգով` նվիրված Յոհան Սեբաստիան Բախի և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի 340-ամյա հոբելյաններին:
Գեղեցիկ համերգային ծրագիրը ներառում էր բարոկկո դարաշրջանի մեծանուն կոմպոզիտորների գլուխգործոցները՝
-Յոհան Սեբաստիան Բախ. Կանտատ թիվ 4՝ «Christ lag in Todes Banden», BWV 4 («Քրիստոսը մահվան կապանքներում էր»)
-Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. «Ode for St. Cecilia’s Day» («Ձոն Սբ. Չեչիլիայի օրվան»)
-Անտոնիո Վիվալդի. Կոնցերտ ֆլեյտայի համար սոլ մինոր՝ «Գիշերը», RV 439
Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, երգչախմբավար` Սոնա Հովհաննիսյան։
Լրահոս