Նորություններ

art0366_vPZx4.jpg
16 09 2025

Բարոկկոյի հմայքը մինորում․ կլավեսինային երաժշտության համերգ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 15-ին կայացել է «Բարոկկոյի հմայքը մինորում» խորագրով կլավեսինային երաժշտության համերգը՝ կլավեսինահարուհի Կարինե Հովհաննիսյանի և ֆլեյտահար Վադիմ Թալալյանի մասնակցությամբ։

Համերգային ծրագրում հնչել են Գեորգ Մուֆաթի, Յոհան Սեբաստիան Բախի, Պետեր Ֆիլիփսի, Ջիրոլամո Ֆրեսկոբալդի, Ֆրանսուա Կուպերենի և Գեորգ Ֆիլիպ Տելեմանի ստեղծագործությունները։

Ծրագիրը համախմբել էր գերմանական խստությունն ու վեհությունը, ֆրանսիական նրբագեղությունը, իտալական հմայքն ու անգլիական մեղեդայնությունը՝ հանդիսատեսին պարգևելով բարոկկո դարաշրջանի բազմազան ու հարուստ երաժշտական գունապնակ։


Поделиться
Класс