Նորություններ

007a7503-kopia_B_C6c.jpg
30 04 2025

Բարոկից մոդեռն. Ֆրանսիական երաժշտության գույները՝ «Տաղարան» համույթի մեկնաբանությամբ

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 29-ին հանդիսատեսին է ներկայացրել գեղեցիկ և հագեցած համերգային ծրագիր, որը կրում էր «Ֆրանսիական բարոկ, ռոմանտիկ և XX-րդ դար…» խորագիրը։

Համերգը ղեկավարել է համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը:

Ֆրանսիական բարոկկոյից մինչև 20-րդ դարի մոդեռնիզմ ընդգրկուն ծրագիրը ներկայացնում էր Ժան Բատիստ Լյուլիի, Ժան Ֆիլիպ Ռամոյի, Շարլ Գունոյի, Կլոդ Դեբյուսիի, Ժյուլ Մասնեի և Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործությունների նուրբ խճանկար՝ բացահայտելով ֆրանսիական երաժշտության ժամանակաշրջանային բազմազանությունն ու հուզական խորությունը։

Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել Սեդրակ Երկանյանը (դաշնամուր), Նարինե Ղուկասյանը (սաքսաֆոն), Ալիսա Տոկայսկայան (սոպրանո), Գայանե Ղամբարյանը (սոպրանո, միջազգային մրցույթի դափնեկիր), Գալինա Ցոլակյանը (սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր), Քրիստինե Չթչյանը (ջութակ, միջազգային մրցույթների դափնեկիր) և դաշնակահարներ Հասմիկ Անտոնյանն ու Սյուազաննա Անտոնյանը։


Поделиться
Класс