Արվեստի համաշխարհային օր 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրավիրում են ապրիլի 15-ին՝ միասին նշելու Արվեստի համաշխարհային օրը։
Ապրիլի 15-ին Երևանում, Արտաշատում և Վանաձորում կիրականացվի բազմաժանր մշակութային միջոցառումների շարք՝ միավորելով արվեստի տարբեր ուղղություններն ու ստեղծագործական աշխարհները։
Սպասվում են՝
- համերգային ծրագրեր,
- թատերական և մնջախաղային ներկայացումներ,
- ցուցահանդեսներ,
- բացօթյա արվեստի ակցիաներ,
- ինտերակտիվ նախագծեր և այլ ստեղծագործական նախաձեռնություններ։
Ծրագրին կմասնակցեն մի շարք մշակութային և կրթական հաստատություններ։
Միջոցառումները տեղի կունենան․
Երևան քաղաքում՝
- 12:00–14:00 - «Պահի տպավորությունը՝ պատկեր» մշակութային նախագիծ (Նկարիչների միության հարող տարածք), Թերլեմեզյան քոլեջ
- 12:00–15:00 - «Արվեստը քաղաքում» (կերպարվեստ, երաժշտություն, պար), (Կասկադ համալիր), Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի ՈՒԽ, Երևանի պետական կոնսերվատորիայի ՈՒԽ
- 13:00 - Մշակութային պերֆորմանս («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարան), Theatre Location
- 14:30-17:00 - Միմերի միջոցով պատկերների և շարժերի ներկայացում (Հյուսիսային պողոտա), Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտ
- 14:00–15:00 - Մնջախաղային էտյուդ («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարան), Մնջախաղի թատրոն
- 15:00–17:00 - «CITY OF Love» ինտերակտիվ արվեստի նախագիծ (Նկարիչների միության տարածք), Karishok /Կարինե Դուլյան
- 15:00–17:00 և 17:30–19:30 - «Օդապարուկի նկարազարդում» (Գեղագիտական արվեստի կենտրոնի մանկական արվեստի թանգարան), Գեղագիտական արվեստի կենտրոն
- 16:00- Համերգ` նվիրված Արվեստի համաշխարհային օրվան (Գեղագիտական արվեստի կենտրոնի մանկական արվեստի թանգարան), «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիր
- 19:00 - Մնջախաղի ներկայացում (Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի դահլիճ), Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտ
- 19:00 - Բարոկո և ռոմանտիկ երաժշտության համերգ (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն), Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ
Համերգի տոմսերը՝ https://nccm.am/hy/events?id=2766
Արտաշատ քաղաքում՝
11:00 - Նկարչական խմբերը նկարելու են թատրոնի շենքը, եկեղեցին, նախասրահում նկարելու են թատրոնի խաղացանկային տիկնիկային ներկայացումների կերպարներին, դերասաններին: (Սուրբ Հովհաննես եկեղեցու բակ)
14:00 - Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի փոքր դահլիճում ելույթ են ունենալու երգի և պարի համույթները.
- «Նոր գույներ» պարային համույթ՝ «Իշխանաց» պար, «Նազ պար»՝ Մանսուրյանի երաժշտությամբ,
- Նազ-Նար ազգագրական երգի համույթ՝ «Իմ Հայաստան» և «Սիրտս քոնն է Հայաստան» երաժշտական կատարումներով,
- Ասմունքով հանդես կգա թատրոնի դերասանուհի Լաուրա Ստեփանյանը՝ Պ. Սևակ «Հենց այնպես»։
Վանաձոր քաղաքում՝
16:00 – «Անուշ» մյուզիքլ՝ Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ–մասնագիտական արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ։ (Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն)
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18