Նորություններ

art-day-03-3_j_R8Q.jpg
08 04 2026

Արվեստի համաշխարհային օր 2026 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրավիրում են ապրիլի 15-ին՝ միասին նշելու Արվեստի համաշխարհային օրը։

Ապրիլի 15-ին Երևանում, Արտաշատում և Վանաձորում կիրականացվի բազմաժանր մշակութային միջոցառումների շարք՝ միավորելով արվեստի տարբեր ուղղություններն ու ստեղծագործական աշխարհները։

Սպասվում են՝

  • համերգային ծրագրեր,
  • թատերական և մնջախաղային ներկայացումներ,
  • ցուցահանդեսներ,
  • բացօթյա արվեստի ակցիաներ,
  • ինտերակտիվ նախագծեր և այլ ստեղծագործական նախաձեռնություններ։

Ծրագրին կմասնակցեն մի շարք մշակութային և կրթական հաստատություններ։

Միջոցառումները տեղի կունենան

Երևան քաղաքում՝

12:00–14:00 - «Պահի տպավորությունը՝ պատկեր» մշակութային նախագիծ (Նկարիչների միության հարող տարածք)
12:00–15:00 - «Արվեստը քաղաքում» (կերպարվեստ, երաժշտություն, պար) (Կասկադ համալիր)
13:00 — Մշակութային պերֆորմանս («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարան)
14:30-17:00 - Միմերի միջոցով պատկերների և շարժերի ներկայացում (Հյուսիսային պողոտա)
14:00–15:00 - Մնջախաղային էտյուդ («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարան)
15:00–17:00 - «CITY OF US» ինտերակտիվ արվեստի նախագիծ (Նկարիչների միության տարածք)
15:00–17:00 և 17:30–19:30 - «Օդապարուկի նկարազարդում» (Գեղագիտական արվեստի կենտրոնի մանկական արվեստի թանգարան)

16:00- «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիր
19:00 - Մնջախաղի ներկայացում (Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի դահլիճ)
19:00 - Բարոկո և ռոմանտիկ երաժշտության համերգ (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն)

Արտաշատ քաղաքում՝
11:00 - Նկարչական խմբերը նկարելու են թատրոնի շենքը, եկեղեցին, նախասրահում նկարելու են թատրոնի խաղացանկային տիկնիկային ներկայացումների կերպարներին, դերասաններին: (Սուրբ Հովհաննես եկեղեցու բակ)

14:00 - Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի փոքր դահլիճում ելույթ են ունենալու երգի և պարի համույթները.

  1. «Նոր գույներ» պարային համույթ՝ «Իշխանաց» պար, «Նազ պար»՝ Մանսուրյանի երաժշտությամբ,
  2. Նազ-Նար ազգագրական երգի համույթ՝ «Իմ Հայաստան» և «Սիրտս քոնն է Հայաստան» երաժշտական կատարումներով,
  3. Ասմունքով հանդես կգա թատրոնի դերասանուհի Լաուրա Ստեփանյանը՝             Պ. Սևակ «Հենց այնպես»։

Վանաձոր քաղաքում՝

16:00 – «Անուշ» մյուզիքլ՝ Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ–մասնագիտական արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ։ (Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն)

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18


Поделиться
Класс